Մաքրում ենք համակարգիչը ավելորդ ֆայլերից
[
· (2.9 MB)
]
| 07.05.2013, 15:14 |

Երևի նկատած կլինեք, որ նոր ֆորմատավորված համակարգիչները ավելի արագ ու թեթև են աշխատում, քան ֆորմատավորումից մի քանի ամիս անց: Դա ինչ-որ չափով կախված է այն բանից, թե ծավալի ու տեսակի ծրագրեր ու խաղեր եք տեղադրում համակարգչում: Սակայն համակարգչում բացի ձեր կողմից տեղադրվող ֆայլերից, աշխատանքի ընթացքում հայտնվում են նաև անպետք ու ավելորդ ֆայլեր, որոնց կարող են դանդաղեցնել համակարգչի աշխատանքը: Այդ ֆայլերը հիմնականում ստեղծվում են ինտերնետային կայքեր այցելելու և տարբեր ծրագրեր աշխատեցնելու հետևանքով: Ինտերնետից հետո մնացած ֆայլերը կոչվում են Temporary Internet Files, իսկ համակարգչում գտնվող մնացած անպետք ֆայլերը՝ Temp: Այդ ֆայլերը ջնջելուց հետո համակարգիչը սկսում է ավելի արագ ու թեթև աշխատել, ինչպես նաև ավելանում է սկավառակի ազատ տարածքի չափը: Բացի վերը նշված ֆայլերից գոյություն ունեն նաև այլ անպետք ֆայլեր: Որպեսզի այդ ֆայլերը առանձին-առանձին չջնջեք, գոյություն ունի մի շատ լավ ծրագիր, որը ձեր փոխարեն մաքրում է այդ ավելորդ ֆայլերը: CCleaner ծրագիրը մաքրում է տարբեր ինտերնետ դիտարկիչների, աղբարկղի, տարբեր բնույթի ծրագրերի և Windows-ի ավելորդ ֆայլեր: Նշեմ նաև, որ դուք եք ընտրում, թե որ ֆայլերը մաքրի կամ չմաքրի:
|
Կատեգորիա: Ծրագրեր | Ավելացրեց: armen
|
Դիտումներ: 504 | Բեռնումներ: 201
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|